Panorama.am-ը գրում է.

Հուլիսի 1-ին Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի կենտրոնակայանում, աննախադեպ հրաժեշտի արարողություն էր կազմակերպվել՝ ի պատիվ Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլի, ով մահացել էր հունիսի 16-ին։ Առաջին անգամ էր, որ Եվրոպական Միությունը կազմակերպում էր պետական թաղման այսպիսի միջոցառում։ Ստրասբուրգում հրաժեշտի արարողություն կազմակերպելը Հելմուտ Կոլի վերջին ցանկությունն է եղել։

Ներկա էր Եվրոպական Միության ղեկավարությունը, մոտ 40 պետությունների գործող և նախկին նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, պատգամավորներ, դիվանագիտական կորպուսը։ Առաջին շարքերում էին Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Բեռլուսկոնին, Սարկոզին, Յունկերը, Տուսկը․․։

Առաջին անգամ էր, որ եվրոպական խորհրդարարնի մեծ դահլիճը միանգամից հյուրընկալում էր նման քանակությամբ բարձրաստիճան պաշտոնյաների։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել