ՀՀԿ երիտ. թևի ղեկավար

«Բարգավաճ Հայաստանը» հայտ է ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններում։ Տեղական ինքնակառավարման ԲՀԿ-ական ձեռագրին ծանոթանալու համար բավական է այցելել Երևանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Աբովյան քաղաք։ Երկար տարիներ այս քաղաքը ղեկավարում են ԲՀԿ-ականները։ Ունենալով այստեղ իշխանական, ֆինանսական բոլոր ռեսուրսներն ու լծակները՝ նրանք կարող էին Աբովյանը դարձնել իրենց երազանքների քաղաքը։ Սակայն Աբովյանը՝ իր բոլոր ենթակառուցվածքներով հանդերձ, շատ հեռու է Երևանի հետ համեմատվելուց։ Քաղաքի ու ժողովրդի մասին մտածող էիք, Աբովյանում ձեզ ինքնադրսևորեիք, դրա հնարավորությունը ունեիք։
Երևանը մեծ ծրագրերի քաղաք է, դրանք իրականացնելու ներուժ ԲՀԿ-ում հաստատ չկա։
Հ. Գ.- Չէր խանգարի, որ Տիգրան Ուրիխանյանն ուսումնասիրեր նախևառաջ Աբովյանի բյուջեն ու թվային տվյալներ բերեր այնտեղից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել