Araratnews.am-ը գրում է.

Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին. հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով իրանական IRNA գործակալությանը:

Երդմնակալության արարողության ժամանակ երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Ռոհանիին կփոխանցի Իրանի նախագահ դառնալու մասին հրամանագիրը։

Իրանում մարտի 19-ին կայացած նախագահական ընտրություններին Ռոհանին հավաքել էր ձայների 57%-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել