Թավշյա հեղափոխության տարբերակ Հայաստանում կգործի միայն մի դեպքում, երբ իշխանությունը ցանկանա։ Այն, որ հիմա Րաֆֆի Հովհաննիսյանն, ընկած դռնեդուռ, միասնական ջանքերի գնով ազատագրական շարժում սկսելու պրոցես է մուրում, դա վկայում է այն մասին, որ ընդդիմությունը մեզանում կաթվածահար վիճակում է։ Այսինքն՝ ափաշկյարա ընկնենք հրապարակները, դիմենք հախուռն գրոհների ու հետո հուսանք, որ մի բան կստացվի։ Սա, իհարկե, որոշակիորեն ընդունելի մոտեցում է, սակայն պետք է ընդունել, որ Հայաստանում չի աշխատում: Ու չի աշխատում, որովհետև հանրությունը ինչքան էլ դժգոհ լինի իրավիճակից, քաղաքական կուլմինացիաների ժամանակ ուշադրություն է դարձնում քաղաքական ուժերի ղեկավարների պահվածքին։ Սերժ Սարգսյանը միակն է, ով հուլիսյան դեպքերի ժամանակ մարդ չի սպանել, չի կրակել ու կրակելու հրաման չի տվել։ Իսկ դուք գիտե՞ք՝ ավտորիտար երկրներում պուչիստների վերաբերյալ ինչ որոշում են կայացնում. գնդակահարել կամ առնվազն ցմահ դատապարտել։ Հիմա այսքանից հետո ևս մեկ պուտչ, ևս մեկ ցնցման փորձ է անում Րաֆֆին, ու հասկանալի է, թե ինչու նրան ոչ մեկ չի միանում։ Էհ, միանան՝ ինչ անեն, երիցս ձախողվե՞ն։ Ավելի լավ է՝ սպասեն 2018 թվականին, տեսնեն, թե ինչպիսի վերադասավորումներ են գնում ու ըստ այդմ քայլեր կիրառեն, եթե կարող են, որովհետև դրանից առաջ քայլ անելն ուղղակի անիմաստ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: