Պարզվում ա, որ տիզիվավա Հայրիկյանը առերեսում է ունեցել մահափորձի կատարման մեջ կասկածյալների հետ, մինչ Հոլանդիա մեկնելը։ Առերեսման ժամանակ նա հարցրել է կալանվածներին, թե արդյո՞ք նրանք իրեն սպանելու մտադրություն են ունեցել։ Ըստ «Հրապարակ» թերթի՝ պատասխանը եղել է հետևյալը.
«Ի՞նչ սպանել, ի՞նչ բան, այ մարդ, մենք ուզում էինք քեզ վախեցնել: Էն էլ էնքան ձեռքերդ թափահարեցիր, մենք քո փոխարեն վախեցանք ու կրակեցինք»։
Այսինքն՝ եթե հավատանք կասկածյալներին, ապա պարզ է դառնում, թե այդ ինչպես եղավ, որ 30 սանտիմետր հեռավորությունից չկարողացան գլխին կպնել...
Էհ, Հայրիկյան, զգո՞ւմ ես՝ դու ինչ կարգի «չկաս», որ սկի խփելու պիտանի բան չես եղել։ Լրիվ Անորսալի Ջոյի պատմությունն ա... Ուղղակի ափսոս էն 20.5 միլիոնը, որ սրա վրա պետք ա ծախսվի։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/264180960385500?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել