![]() |
| Քաղաքական մեկնաբան |
ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին տեղում հանգրվանած Վարդան Օսկանյանը ՖԲ իր էջում անդրադարձել է քաղաքի խնդիրներին և կիսվել իր տպավորություններով: Բարձրացված խնդիրներից շատերի տակ պատրաստ եմ ստորագրել: Ըմբռնումով մոտենալով բարձրացված խնդիրներին, որոնք զուգորդվում են պոպուլիստական մոտեցումներով, պետք է փաստել, որ ներկայացված դրույթներից շատերն ակնհայտ սիրողական բնույթի են: Քաղաքի հիմնախնդիրների մասին, մանավանդ ՖԲ-ում, շատերս ենք գրառումներ կատարում, սակայն ոլորտի մասնագետներ կամ պատասխանատուներ չլինելով, ուղղակի ներկայացնում ենք մեր մտահոգությունները՝ շատ ժամանակ հասկանալի պատճառներով չտիրապետելով խնդրի բուն էության: Սակայն այլ է իրավիճակը, երբ վերոնշյալ խնդիրներին նման մակերեսային գնահատական է տալիս մի մարդ, ով ԱԺ-ում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի քաղաքապետի թեկնածուն է ավագանու ընտրություններում: Այս հանգամանքն իսկապես մտորումների տեղիք է տալիս:




