Sputnikarmenia-ն գրում է.
Booking.com-ի դեմ Բաքվի գործունեությունը խոսում է Արցախի հանդեպ անթաքույց նախանձի մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Այն փաստը, որ Booking.com համակարգը հրաժարվել է աշխատել Արցախի հետ, էապես չի ազդի զբոսաշրջության փաթեթի վրա, կարծում են Ստեփանակերտում։

«Չեմ կարծում, որ դա էապես կազդի Արցախ եկող զբոսաշրջիկների քանակի վրա։ Ժամանակը ցույց կտա, բայց դա հերթական վատությունն է, որը մեր հնարավոր զբոսաշրջիկների համար անհարմարություններ է ստեղծում։ Կան հարյուրավոր այլ ճանապարհներ` մեր հյուրանոցներում տեղեր ամրագրելու համար առանց այդ ծառայության»,– ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով` Բաքվի գործողությունները վկայում են նախանձի մասին, որը Ադրբեջանը չի կարողանում թաքցնել։

«Դա նախանձ է, զայրույթ և անզորություն այն բանից, որ Արցախը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ է դառնում»,– նշեց Բաբայանը` հավելելով, որ այդ ամենն Ադրբեջանը փորձում է նման բողոքներով հատուցել։



Read more: https://armeniasputnik.am/karabah/20170630/7802176/armenia-arcax-baqu-naxandz-turist.html
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել