Tert.am-ը գրում է․
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վստահություն է հայտնել Թերեզա Մեյի կառավարությանը, հայտնում է Ինտերֆաքսը: Պահպանողականների ծրագրի օգտին է քվեարկել 323 պատգամավոր, դեմ՝ 309 պատգամավոր։
Խորհրդարանում քվեարկությունն անցել է միապետի ավանդական ելույթից հետո, որի տեքստը գրում է երկրի կառավարությունը։ Հիմնական օրինագծերը, որոնց ուղղությամբ պետք է աշխատի խորհրդարանը, նախապես հայտնի էին։
Չորեքշաբթի կայացած Ելիզաբեթ Երկրորդի ելույթից հետո 2 պալատների պատգամավորները սկսել են քննարկել ելույթի հիմնական կետերը:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում պահպանողականները՝ վարչապետ Մեյի ղեկավարությամբ, ստացան 318 ձայն՝ 8-ով քիչ, քան պետք է բացարձակ մեծամասնության համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



