Սողոմոն Թեհլերյան

Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյան) ծնվել է 1896 թվականի ապրիլի 2-ին, Բագառիճում (Արևմտյան Հայաստան), ուր ստացել է նախնական կրթությունը։ Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյան) ավարտել է Երզնկայի Կեդրոնական վարժարանը, 1918–19 թթ.-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1913 թ.-ին մեկնել է Եվրոպա՝ ուսումը շարունակելու, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո վերադարձել է Հայաստան: Մեկնել է ռազմաճակատ, կռվել Անդրանիկի ջոկատում:
Մարիետա Շահինյան

Ազգությամբ հայ ռուսագիր գրող, բանասեր, հրապարակախոս, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Մարիետա Շահինյանը ծնվել է 1888-ի ապրիլի 2-ին Մոսկվայում, մոլդովահայ Սերգեյ Շահինյանի (բժշկագիտության դոկտոր) ընտանիքում: Կրթությունն ստացել է Մոսկվայում Գերյեի կանանց բարձրագույն դասընթացում, ավարտել պատմա-փիլիսոփայական բաժինը:
Հանս Քրիստիան Անդերսեն

Հանս Քրիստիան Անդերսենը ծնվել է 1805թ.-ի ապրիլի 2-ին Ֆյուն կղզում, աղքատ կոշկակարի ընտանիքում: 1816թ.-ին մահացել է Անդերսենի հայրը, և նա ստիպված է եղել աշխատել. սկզբում որպես ջուլհակի, ապա դերձակի օգնական, իսկ հետագայում աշխատել է նաև ծխախոտի ֆաբրիկայում:
Ջակոմո Կազանովա

Կազանովան աշխարհին հայտնի է որպես կանանց սրտեր գերող անձնավորություն: XVIII դարում միջազգային հարթակին հայտնվում է լրտեսի նոր տեսակ, որը գիտեր մի քանի լեզուներ, տիրապետում էր գրչին, սուսերին և ատրճանակին և միաժամանակ կարողանում էր նաև գերել կանանց սրտերը:
Էմիլ Զոլա

Ծնվել է 1840-ի ապրիլի 2-ին Փարիզում: Վեց տարեկան հասակում կորցնում է հորը: Նա մանկությունն ու պատանեկությունն անցել է աղքատության մեջ: Աշխատել է փոքր գրասենյակներում, փարիզյան հրատարակչություններում: Զոլան հրապուրվում է լրագրությամբ և միաժամանակ մտածում է վեպեր գրելու մասին, որոնք նրան համաշխարհային ճանաչում էին բերելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել