ipad

Ինչպես ասվում է, եթե ինքդ քեզ չգովես, ոչ ոք չի գովի։ Apple-ի պաշտոնական կայքում նոր էջ է բացվել, որտեղ բացատրվում են «խնձորային» պլանշետի ողջ առավելությունները։ Էջում բերված է նաև J.D. Power and Associates ընկերության վիճակագրությունը, համաձայն որի՝ iPad-ը արդարացրել է մարդկանց սպասումները ավելի շատ, քան ցանկացած ուրիշ պլանշետային համակարգիչ։ Այսպիսի համարձակ հայտարարությունը ամրապնդվում է մի քանի հետաքրքիր փաստով։ Օրինակ՝ համացանցի  տրաֆիկի 81% պատկանում է iPad-ին,  Fortune 500 ցուցակի ընկերությունների 95%-ը ընտրում են Apple-ի պլանշետները, իսկ ԱՄՆ-ում դպրոցների 65%-ը ընտրել են iPad-ը՝ որպես ուսուցման համար անհրաժեշտ համար 1 սարք։
337

Մոռացության չեն մատնվել նաև այնպիսի առավելություններ, ինչպիսիք են 300 000 հավելվածները, երկար աշխատելու ունակությունը, դիզայնը և մատերիալները։ Պլանշետը կարող է պարծենալ հիանալի էկրանով, հզոր միջուկով, Wi-Fi և LTE մոդուլներով։

338

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել