«Սասնա ծռերը» դեմ էին իշխանությունների վերարտադրությանը: Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ փոխեցին նրանք իրենց գործողություններով:
1. Քաղաքական դաշտում ոչինչ չփոխվեց։ Սահմանադրական ընտրություններից հետո պարզ էր, որ կառավարություն է փոխվելու, և զինված խմբի գործողությունները միայն դանդաղեցրին քաղաքական այդ պրոցեսը:
2. Ընդդիմության մեջ պառակտությունն էլ ավելի խորը դարձավ. մի մասը կողմ էր «Սասնա ծռերի» գործողություններին, մյուս մասը՝ դեմ: Դրա արդյունքում իշխանությունները կարողացան ցաքուցրիվ ընդդիմությանն ավելի հեշտությամբ պարտության մատնել:
3. Արտաքին քաղաքական դաշտի օրակարգը նույնպես չփոխվեց, սին են այն կարծիքները, որ խմբի գործողությունների արդյունքում մենք հողեր չզիջեցինք, այսպես թե այնպես, բանակցային գործընթացը Ապրիլյան պատերազմից հետո սառը բնույթ էր կրում և բազմաթիվ թեզեր էին առաջ քաշվում, իսկ զիջել կամ չզիջելու թեման այդ գործողությունից կախված չէ: Միջազգային հարցերի համար դա ո՛չ խոչընդոտ էր, ո՛չ օգուտ:
4. Տուրիզմի ոլորտը հաստատ տուժեց: Դուք կգնա՞ք մի երկիր, որտեղ մայրաքաղաքում զինված մարդիկ ոստիկանական գունդ են գրավում։ Եթե դա մեզ համար խնդիր չէ, եվրոպացու համար Վրաստանը կա ու կա: