Վերջապես ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց, ըստ որի՝ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու վերաբերյալ բանաձև ընդունեց ԵԺԿ քաղաքական խորհուրդը։ Սա, իհարկե, մեծ իրադարձություն է Հայաստանի համար, քանի որ այս մարդու նախագահության շնորհիվ մի քանի հակահայկական բանաձևեր են ընդունվել ի վնաս Հայաստանի։ Հիշենք թեկուզ Սարսանգի ջրամբարի հետ կապված վերջին զեկուցումը, որը և մերժվեց պատվիրակության կողմից։ Իհարկե, հրաժարականի պատճառը Հայաստանի ճնշմամբ չի եղել, սակայն Հայաստանը դրանից կարողացավ օգտվել։ Բուն կոնֆլիկտը ծագել է այն ժամանակ, երբ վերջինս առանց Եվրամիությանը տեղյակ պահելու ինքնակամ գնացել է Սիրիա՝ ռուսական պատվիրակության հետ հանդիպելու, ինչը դժգոհություն է առաջացրել Եվրոպական խորհրդում։ Ադրբեջանի հետ նրա ֆինանսական ու կորպորոտիվ շահերի մասին Հայաստանը բազմիցս ահազանգել է, ու միգուցե այդ հարցը նույնպես էական դեր խաղաց նրա հրաժարականի հարցում։ Եվ հիմա կայացվել է նրա հրաժարականը պահանջելու որոշումը, ինչին, ըստ էության, ԵԺԿ քաղաքական խորհուրդը հավանություն տվեց։ Դե, ինչ մնում է մեր պատվիրակությանը, այժմ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հարցի վերաբերյալ մենք ունենանք այնպիսի թեկնածու, ով գոնե կլինի առնվազն անկողմնապահ։ ԵԽԽՎ-ն ԼՂ հարցով մանդատ, իհարկե, չունի, և գուցե սա էր դրդում Ագրամունտին գնալու այդպիսի մոտեցումների Ադրբեջանի հետ։ Ոչինչ, թող հայերը իրեն չսիրեն, սակայն ինչու այդքան գումարներից հրաժարվել։ Այնպես որ, ամեն ինչ տեղին է, սակայն ամեն ինչի համար էլ մարդ մի օր պատասխան է տալիս։ Փոխարենը կգնա հանգստի՝ ունենալով հսկայական գումարներ, սակայն զրո պատիվ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: