Բայց ի՜նչ հետաքրքիր ստացվեց չէ՞: Երբ Արմեն Էլբակյանը վիրավորեց բազմաթիվ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց (հաշմանդամների)` նրանց շաշ, չոլախ ու կաղ անվանելով, բոլորը շտապեցին նրան արդարացնելու` ծնծղաներն ու դափերը ձեռքներն առած, նրա այդ արտահայտությունները վերագրելով անկեղծ ու պարզ մարդ լինելուն: Իսկ ահա ոչ պակաս վաստակավոր ու ոչ պակաս հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանն ընդամենը քննադատեց (չնայած ես էդտեղ քննադատություն չտեսա. ընդամենը մտավախություն հայտնեց) թեկուզ և տաղանդավոր, բայց նորելուկ երգչուհու մասին, ու սկսվեցի՜ն վարկաբեկումների, վիրավորված ճղճղոցների ու պախարակումների հորձանքները... Սխալ ա էլի...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/yasha.solomonyan/posts/510718768984237
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել