Araratnews.am-ը գրում է.

Իրանը Սիրիայում «կանոններով չի խաղում», բայց Ռուսաստանը Թեհրանի վրա ազդեցություն է փորձում գործադրել՝ Իրանի իշխանություններին նման քայլերից հետ պահելու համար. լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը, հաղորդում է Ria.ru-ն:

«Իրանցիները կանոններին չեն հետևում: Մենք կարծում ենք, որ ռուսները փորձել են նրանց ժամանակ առ ժամանակ հետ համոզել որոշակի քայլեր անելու մտադրությունից»,- ասել է Մետիսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել