Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի հարցով բանակցությունների վերսկսման օգտին։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։

«Ես կողմ եմ այն բանին, որպեսզի նորից սկսենք բանակցություններն ազատ առևտրի մասին նման համաձայնագրի կնքման շուրջ և դրանով իսկ կլուծենք մեր միջև շատ խնդիրներ»,-ասել է Մերկելը՝ ելույթ ունենալով իր կուսակցության՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության տնտեսական խորհրդում։

Կանցլերի խոսքով՝ միայն «կառուցվածքային բանակցությունները կարող են լուծել շատ խնդիրներ առևտրում և հարցեր ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև»։

Մերկելն այդ կերպ է արձագանքել ԱՄՆ առևտրի հարցերով նախարար Ուիլբուր Ռոսի հայտարարությանը, ով դրանից առաջ հանդես էր եկել ԱՄՆ առևտրային քաղաքականությանն առնչվող ծրագրային ելույթով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել