Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանը ժամանակի մեջ փոփոխությունների այնպիսի նշանաձող է սահմանել, որ ով է փորձի փոխարինել նրան, կտապալվի: Եթե մեր երկիրը չի ուզում կորցնել այն շանսը, որ առաջացավ «դրայվոտ» վարչապետի գալով, ապա պետք է շանս տրվի նրան՝ ավարտելու իր սկսածը: Նրան փոխարինելու ժամանակը կգա, երբ ինքն իրեն սկսի «դավաճանել»՝ ճիշտ այնպես, ինչպես կատարվեց Սինգապուրի վարչապետ Լ.Ք.Յուի դեպքում. վերջինս վայր դրեց վարչապետի պարտականությունները, երբ զգաց, որ չի հասցնում անել այնքան, որքան նախորդ տարիներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: