«Բանջարեղենն առողջ սննդակարգի մասն է կազմում, քանի որ այն պարունակում է օրգանիզմի համար անհրաժեշտ շատ վիտամիններ ու միներալներ, իսկ բանջարեղենի կալորիականությունը, միաժամանակ, ցածր է»,- նշում է մասնագետը:

1. Ռուկոլա

Ռուկոլան հարուստ է ֆոլատով՝ վիտամինով, որը կանխում է ճարպի կուտակումն ու օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար: Այն նաեւ հարուստ է վիտամին K-ով, որը բարելավում է ինսուլինային զգայունությունն ու պաշտպանում է դիաբետից:

2. Կարմիր պղպեղ

Կարմիր պղպեղը երեք անգամ ավելի շատ կալորիա է պարունակում, քան նարինջը: Այն պարունակում է նաեւ բազմաթիվ հակաօքսիդանտներ, իսկ կալորիականությունը շատ ցածր է:

3. Լոլիկ

Լոլիկը մոտ 94 տոկոսով բաղկացած է ջրից եւ կալորիաներ գրեթե չի պարունակում: Փոխարենը այն հակաօքսիդանտ լիկոպինի հարուստ աղբյուր է:

4. Ճակնդեղ

Ճակնդեղում պարունակվում է բետաին նյութը, որը կասեցնում է գոտկատեղի հատվածում ճարպի կուտակման համար պատասխանատու գենի ակտիվությունը: Այն նաեւ կարգավորում է զարկերակային ճնշումը:

5. Կանաչ լոբի

Այս մթերքը շատ քիչ կալորիա է պարունակում, գրեթե զուրկ է ճարպից, ինչպես նաեւ իր մեջ բջջանյութ է պարունակում:

6. Ցուկինի

Ցուկինին հարուստ է ռիբոֆլավինով՝ վիտամին B-ով, որն անհրաժեշտ է կարմիր արյան բջիջների արտադրության եւ ածխաջրերը էներգիայի փոխակերպելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել