Ժողովուրդ, գիտեմ, որ շատերը կհոշոտեն էս ասածիս համար ինձ, բայց չեմ կարող չասել, որ մեծ հաշվով Սուրիկ Խաչատրյանը կրեց Րաֆֆուն։ Կրեց վերջնական արդյունքի ու սկզբնական արդյունքի համադրությունով, որովհետև եթե Րաֆֆու այսօրվա զանգեզուրյան հավաքներից հանենք բարձր պաթոսը, տարբեր սադրանքներն ու հայտարարությունները, տակը կմնա տխուր պատկեր. մի քանի անգամ ավելի քիչ մարդ էր հավաքվել Րաֆֆու այսօրվա հավաքին, քան նրա առաջին անգամվա այցի ժամանակ։ Մի քանի անգամը ո՞րն ա, մի քանի տասնյակ անգամ։
Ինչի՞ մասին է սա խոսում։ Իրականում երկու հավանական տարբերակ կա. կա´մ Սուրիկ Խաչատրյանը լավ է աշխատել հետընտրական շրջանում ու իր գործունեությունով նստացրել է բողոքի ալիքը Սյունիքում, կա´մ Րաֆֆու շարժման ալիքն է ինքնըստինքյան մարել։ Երկու դեպքում էլ Սուրիկ Խաչատրյանը հաղթող է, որովհետև ամեն ինչ վերադառնում է իր ստեղծած հունի մեջ, ու արդեն երկրորդական հարց է, թե որքանով է դա անմիջականորեն կապված նրա գործունեության հետ, իսկ որքանով՝ մարդկանց հիասթափության։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/288018857998552
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել