Էսօր Րաֆֆին փաստացի ստորացրեց Լիցկային՝ գնալով Լիցկայի «թաղը», «թաղի» մեջտեղը կանգնելով ինչ մտածում էր այդ ճիվաղ մարզպետի մասին ասեց, ու իրան ոչ մի բան չկարացան անեին, իսկ հիմա Լիցկեն աբիժնիկություն ա անում ու Րաֆֆու հետից հոխորտում ա։ 1in.am-ը հարցազրույց ա վերցրել Սյունիքի փչացած սատրապից, որտեղ Լիցկեն սկզբում հայտարարել ա, թե ինքը սպասում էր, որ Րաֆֆին կայցելի իրեն ու տետատետ զրույց կլինի՝ առանց վկաների։ Լիցկեն մի քանի անգամ էդ հիմար միտքը կրկնեց, որն ասես իրա փրկարար օղակը լիներ...
Հետո ինքն իր ասածից Լիցկեն շախի ընկավ ու սկսեց էլ ավելի էշ զառանցանքներ արտաբերել, մեղադրել Րաֆֆուն ինչ-որ անկապ բաների մեջ։ Իր իսկ ձայնից երևի ոգևորված՝ Լիցկեն էլ ավելի առաջ գնաց ու հայտարարեց, որ Կապանի էն մի քանի սադրիչներն իրականում սովորական քաղաքացիներ են, ովքեր իրենց սրտի ասածն էին ասում ու լավ էին անում, իսկ Կապանի բնակիչները, ովքեր քվեարկել էին Րաֆֆու օգտին, արդեն փոշմանել են իրենց ընտրության համար ու ճիշտ ուղու են հետ եկել...
Տո ասա՝ այ ծալապակաս, այ ազգի թշնամի, այ խըդր... Ի՜նչ տետատետ հանդիպում, տենց ուժեղ դեմք էիր՝ ասածիդ տերը լինելով՝ գնայիր ու դեմ առ դեմ էսքանն ասեիր, գլուխ ջարդեիր, մի խոսքով, հոխորտանքներդ գործով ցույց տայիր... Ի՜նչ ճիշտ ընտրություն, դո՞ւ ես ճիշտ ընտրությունը հա՞, քառակուսի գլխով մակաբույծի նման ծծում ես ժողովրդի արյունը, ահաբեկում ես մարդկանց ու վախի մթնոլորտ ես ստեղծում և հետո ճիշտ-սխալ ընտրությունի՞ց ես խոսում։ Միակ ճիշտ ընտրությունը քո պարագայում ինկվիզիցիայի խարույկը կլիներ ու քո ողջակիզումը...
Րաֆֆին իմ կինոյի հերոսը չի, բայց մենակ նրա համար, որ ինքը բռնեց, ողջ ազգի առաջ փաստացի ցույց տվեց, որ «կռված տղա» Լիցկի դուխը մենակ կնանիքի վրա է հերիքում, իսկ տղամարդկանց ժամանակ նա վախկոտ տուզիկի նման թաքնվում է իր մանկլավիկների հետևում ու իր հակառակորդին հեռակա է վիրավորում։ Էդ չե՞ս, արա, տե՞նց ես կռվել, հա՞, տո քեզ դաժե Լիցկեն ա ճոխ մականուն, քեզ պետք ա Պուպսիկ ասեն։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/263706467099616?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել