Araratnews.am-ը գրում է.

Կա ցանկություն «Արևելյան գործընկերություն» ծրագիրը վերածել հակառուսական սխեմայի. բելառուսական ԶԼՄ-ների հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք խոսել ենք մեր գործընկերների, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության երկրների հետ: Մենք հայտնել ենք, որ չէինք ցանկանա հայտնի «Արևելյան գործընկերություն» ծրագիրն օգտագործվի այն նպատակով, որպեսզի այսպես կոչված ֆոկուսային երկրներին դնի կեղծ ընտրության առջև»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ էր ի սկզբանե համագործակցելու ծրագրի հետ, բայց չստացվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել