«Երեկ, կառավարության նիստում  որոշում ընդունվեց  Սևանա լճից ջրի տարեկան բացթողման  չափաքանակը  փոփոխել՝ 170 միլիոն խմ-ն  դարձնել 270 միլիոն խմ։
Համահայկական բնապահպանական ճակատի  ներկայացուցիչ  Լևոն Գալստյանն «Առավոտ»-ի  հետ զրույցում ասել է. «Վարչապետի ներդրումային մոլուցքը  հասել է Սևանի ջրին,  այդ մարդն ու իր  կառավարությունն ուրիշ ոչ մի բան չեն տեսնում»։

Բնապահպանը կասկածի տակ է առնում  նախագծի հիմնավորումները և նշում՝ այդ հիմնավորումները  միայն իրենց համար են,  այդպես ցանկացած բան է հիմնավորվել, բայց հիմնավորման  տակ հստակ  նյութ չկա. «Գրել են՝ ոռոգման ջուրը  պակաս է, այսքան էլեկտրաէներգիա արտադրելու համար է: Սա կոնկրետ մեզ՝ բնապահպաններիս, չի հետաքրքրում։ Այսքան անձրև  ու ձյուն եկավ, ուրեմն էլի ջուր չկա՞ ջրամբարում։ Իրենց նպատակը իրենց ռուսական  ՀԷԿ-ի Սևան-Հրազդան  կասկադի, այն ՀԷԿ-ի, որ նվիրեցին ռուսներին, այդ ՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի արտադրության ավելացումն է, ռուսական ՀԷԿ-ի համար Սևանին են կպնում։ Ռուսական ՀԷԿ-ի շահերն են պաշտպանում։ Բացի այդ, այս տարի Սևանի մակարդակը բարձրացավ, դե իրենք էլ մտածում են իրենց օբյեկտների մասին, հանկարծ չմնան ջրի տակ»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել