ԵՄ երկրները որոշել են վիզային սահմանափակումներ կիրառել այն պետությունների ներկայացուցիչների համար, ովքեր հրաժարվում են հետ ընդունել իրենց քաղաքացիներին, ովքեր Եվրոպայում ապաստանի իրավունք չեն ստացել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Հաղորդվում է, որ այնպիսի երկրները, ինչպիսիք են Բանգլադեշն ու Նիգերիան, հաճախ չեն ցանկանում հետ ընդունել իրենց քաղաքացիներին։

«Մենք կարող ենք կիրառել վիզաները՝ համոզելու նրանց հետ ընդունելու իրենց քաղաքացիներին»,-գործակալությունը մեջբերում է ԵՄ դիվանագետի խոսքերը։

ԵՄ առաջնորդները համաձայնել են գործածել «բոլոր հնարավոր լծակները, այդ թվում…վիզային քաղաքականության վերանայումը»,-ասվում է Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքներով փաստաթղթում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել