Լա՛վ, հին շենքերի վրա հարկեր «տեղադրելու», պատշգամբները ապակեպատելու, «հետ ու առաջ տալու» մասին այդքան գրելուց, քննադատելուց և քննարկելուց հետո, ի վերջո, չկա՞ն պաշտոնյաներ, համապատասխան օրենք, պայմանագրեր, հսկողություն, որպեսզի նոր կառուցված շենքերն էլ չսկսեն կամայական փոփոխությունների ենթարկել… Չկա՞ն պատասխանատուներ, պաշտոնյաներ, սրտացավ և հետևողական ղեկավարներ…
Լա՛վ, չեն տեսնո՞ւմ իրենք այդ ամենը, թե՞ ուղղաթիռներով են գնում աշխատանքի, վախենում են փողոցով քայլելուց…Թե՞ տեսնում, աչք են փակում, որովհետև այդպես է պետք…
Արգելել է պետք բոլորին, ով ուզում է լինի, ինչ պաշտոն էլ ունենա, ում բարեկամն ուզում է լինի… Կանոնակարգել է պետք և հսկել ի վերջո…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել