Եվ ստացվում է այնպես, որ շատ արժանավոր, խելացի, պատրաստված կադրեր, մասնագետներ այդպես էլ մնում են անտեսված, չնկատված, չգնահատված, լքված ու չտեղաշարժվելով, առաջընթաց չունենալով, վաղ թե ուշ, կամա թե ակամա, կորցնում են իրենց մասնագիտական ունակություններն ու գործնական հատկանիշները…
Մի խոսքով՝ հին ու ծեծված, երբեք չլուծված, սակայն լուծում պահանջող խնդիր… Այլապես միշտ կունենանք կադրային աննպատակ, անօգուտ աթուրմա և սուբյեկտիվ ռակիրովկաներ… Կամ 90-ականների «պոլի փետ լինի, մերը լինի» սկզբունք, որի արդյունքում ունենք այն, ինչ ունենք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել