Panarmenian.net-ը գրում է.

Ռուսաստանցիների 42%-ն իրեն ուղղափառ է համարում, նրանց զիջում են միայն մահմեդականները՝ կազմելով բնակչության 30%-ը: Աթեիստները 18%-են: Այդ են վկայում ՌԴ բնակիչների կրոնական պատկանելության մասին դաշնային հարցման արդյունքները, որն անցկացրել է Zoom Market գործակալությունը:

Ըստ հետազոտության, առավել շատ է ուղղափառների քանակը Սամարայում (57%), Նիժնի Նովգորոդում և Պերմում (53%), Նովոսիբիրսկում (49%), Սանկտ Պետերբուրգում և Կրասնոյարսկում (43%), Վորոնեժում (41%), գրում է Znak-ը:

Մահմեդականներն առավել շատ են Կազանում (72%), Կրասնոդարում (43%), Վորոնեժում(31%), Եկատերինբուրգում (29%), Կրասնոյարսկում (28%) և Մոսկվայում (26%):

- See more at: http://www.panarmenian.net/arm/news/242516/#sthash.BQnJGiZ4.dpuf
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել