Մահմեդականներին վիրավորելու միտք, ցանկություն և նպատակ չունեմ, բայց դա հավանաբար պայմանավորված է նաև քրիստոնյաների և մյուսների ընդհանուր զարգացածության, ապրելակերպի, դաստիարակության, մենթալիտետի, կրթական և սոցիալական մակարդակի հետ:
Եվ լավ է, որ պատասխան չկա…Շատ լավ է, որովհետև ողջ մարդկությունը, ամբողջ աշխարհը կբռնկվեր վրեժխնդրության, ատելության, դաժանության, ահաբեկչության, ավերածությունների հրդեհներով և կվերածվեր սոդոմ-գոմորի…
Սակայն ժամանակն է, որպեսզի համայն առաջադեմ մարդկությունն անկախ կրոնից, քաղաքական և այլ հայացքներից, ի վերջո գիտակցի և միավորվի ու կանգնեցնի այդ ահաբեկչությունների ահագնացող ալիքը: Այլապես սոդոմ-գոմորից ապահովագրված չենք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել