Հունիսի 19-ին կայացել է կատալոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը, որի ընթացքում ակումբի ներկայացուցիչները ամփոփել են տարին, խոսել նվաճումների մասին եւ կայացրել մի քանի որոշում:
Խորհուրդը հայտարարել է 12 նոր պաշտոնական «պենյաների» բացման մասին, որոնցից մեկը՝ Կատալոնիայում, երկուսը՝ Իսպանիայում, մեկը՝ Հայաստանում եւ 8-ը՝ այլ երկրներում: Այս մասին տեղեկացնում էV Sport TV-ի մարզական մեկնաբան, Բուքմեյքերների ռեյտինգ կայքի հայկական տարբերակի գլխավոր խմբագիր Սպարտակ Պետրոսյանը։
Այդպիսով պաշտոնական ֆան ակումբների թիվը հասել է 120-ի, վերջին ութ տարիներին Իսպանիայից դուրս «պենյաների» քանակը երկու անգամ աճել է:
«Այսպիսով, շուրջ մեկ տարվա բանակցություններից, թղթաբանությունից հետո վստահ կարող ենք ասել՝ մենք «Բարսելոնայի» առաջին պաշտոնական ֆան ակումբն ենք Հայաստանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/242445/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել