Երեկ ապրիլի 1–ն էր: Բացի այն, որ այդ օրը հումորասեր հայերը կատակում ու ուրախանում են, մեր առաքելական եկեղեցին նշեց Ծաղկազարդի տոնը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Մեր հայրենակիցները ջերմությամբ լցված, ծաղկեփնջերով, ժպիտներով այցելում էին եկեղեցիներ, որտեղ մասնակցեցին պատարագի: Բացի հոգեպես մաքրվելուց շատ հաճելի էր տեսնել մեր բազմաչարչար հայրենակիցներին ժպիտներով ու ծաղիկներով, հույսով ու սպասելիքներով: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում յուրօրինակ ամբոխը հետզհետե ստվարանում էր: Մուտք տանող ճանապարհին կարող էիք հանդիպել տասնյակներով ծաղկավաճառների, ովքեր չգիտես ուրախացած էին Ծաղկազարդի տոնից, թե ծաղիկների աննախադեպ վաճառքից: Հուսանք և մեկը, և մյուսը: Իրոք ուրախալի և հպարտանալու փաստ է այն, որ դեռ կա ժողովրդական մի ստավր զանգված, ովքեր ամբողջովին չեն թաթախվել առօրյա պարտքերի ու սերիալների ճահճում: 

Հովհաննես Եսայան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել