Panarmenian.net-ը գրում է.
22-ամյա ամերիկացի ուսանող Օտտո Վոմբիերը, որը 17 ամիս է անցկացրել հյուսիսկորեական բանտում, մահացել է հիվանդանոցում բանտից ազատվելուց մի քանի օր անց: Նա մահացել է՝ դուրս չգալով կոմայից: Այդ մասին հայտնել են նրա հարազատները:
Իրենց հայտարարության մեջ հարազատները շնորհակալություն են հայտնել Օհայո նահանգի Ցինցինատի բուժկենտրոնի բժիշկներին, որոնք «արել են ամեն հնարավորը Օտտոյի համար»: Հայտարարության մեջ ասվում է, որ ցավոք, դաժան կտտանքները, որոնց ենթարկվել է երիտասարդը, միակ ելքն էին թողել հարազատներին՝ սգալ նրա մահը, գրում է tjournal-ը:
2016-ի մարտին Վոմբիերին դատապարտել էին 15 տարվա տաժանակիր աշխատանքների Հյուսիսային Կորեայի հյուրանոցում քարոզչական բնույթի պաստառը պոկելու համար:
Դատարանում ամերիկացին ամբողջովին խոստովանել էր մեղքը և ասել, որ սխալ է գործել: 2017-ի հունիսի 13-ին կոմայից մեջ ընկած ուսանողին ազատեցին բանտից ու տարհանեցին: Ըստ Հյուսիսային Կորեայի իշխանությունների, ուսանողը բոտուլիզմով է հիվանդացել և կոմայի մեջ ընկել քնաբեր ընդունելոց հետո: ԱՄՆ-ում հայտնաբերվեց, որ նրա ուղեղի բջիջների մեծ մասը մեռած