Փորձիր չուտել գիշերը և քնել սոված վիճակում և 1-2  շաբաթից հետո դու կսկսես տեսնել պայծառ երազներ և ամեն առավոտ կարթնանաս ավելի առույգ ` առանց մինչև կեսօր քնելու ցանկության:
Փորձիր չավելացնել ճաշերի մեջ երկու համեմունք` աղ և պղպեղ, և կտեսնես, որ կշտանում ես 2-3  անգամ քիչ սննդով, իսկ 1-2  շաբաթից հետո կլավանա օրգանիզմի նյութափոխանակությունը:
Փորձիր չխմել թունդ ըմպելիքներ 1-2  շաբաթ, և դու կտեսնես, որ քեզ ամեն ինչ ուրախացնում է, քնում ես խորը և հանգիստ, կսկսեն անցնել ագրեսիվությունը և դեմքի կնճիռները:
Փորձիր մեկ շաբաթ քայլել և նստել ուղիղ մեջքով և կտեսնես, որ միանգամից լավանում է հիշողությունդ և սկսում ես ավելի շուտ երևակայել:
Փորձիր քնելուց 1-2 ժամ առաջ անջատել հեռուստացույցը և համակարգիչը և կսկսես պատկերացնել՝ ինչ ես ուզում և թե ինչի ես ընդունակ:
Փորձիր փողոցում քայլելիս ժպտալ պատահական անցորդներին՝ առանց մտածելու, թե նրանք ինչ կմտածեն, և դու անընդհատ լավ տրամադրություն կունենաս:
Փորձիր պառկել խոտերի մեջ, ծառերի մոտ, հեռու ավտոմեքենաներից և կլսես քո մեջ ապրող լռությունը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել