Եթե դու թանկարժեք մեքենա ես վարում, սակայն հերթ ես կանգնում գազալցակայանում, ուրեմն դու քեզ «կրուտոյի, ավտարիտետի» տեղ մի դիր, դու ընդամենը գազի բալոնով «խարոշի» ես: Ավելի լավ է քեզ հարմար մեքենա վարես, պարտադիր չէ ցուցամոլություն անես:
Եթե դու մշտապես սիգար ու թանկարժեք սիգարետ չես ծխում, բայց հարսանիքներին ու քեֆերին հատուկ վերցնում ես ցուցադրելու, ցուցամոլության համար, ապա դու «պիպետկա» ես ու քեզ կլիզմայի տեղ ես դնում: Համեստ եղիր ու եղիր այնպիսին ինչպիսին կաս իրականում, այդպես ավելի լավ կընկալվես:
Եթե դու իրապես հավատացյալ չես, չես ընկալում պասի, ծոմի խորհուրդը, բայց «մոդային» հետևելով պաս ես պահում, ապա դու սովորական դիետիկ սուբյեկտ ես՝ անհամ ու անհոտ, նման ես «յոնջայի» ծաղկազարդ դաշտում պատահական բուսնած:
Եթե դու ցավակցության շքեղ ծաղկեպսակ ես տանում թաղման արարողությանը, որ միայն ու միայն տեսնեն, կարդան, որ Դու ես՝ ընտիրը, միակը, շքեղը, ճոխը, «առատաձեռնը», ապա դու ընդամենը ցուցամոլ ես, բուտաֆորիա, «հարսանիքի գեներալ»…
Եթե դու մի փոքր բարեգործություն ես անում և ողջ աշխարհով մեկ հայտարարում, թմբկահարում, քեզ գովազդում, ապա դու բարերար չես, դու ընդամենը Ատրպետի «Տժվժիկի» Նիկողոս-աղան ես: Ու դու սիրում ես, որ քեզ մեծարեն, զգաս, որ աղա ես, իսկ դիմացիններդ՝ բոլորը Ներսես-ախպարներ են:
Եթե դու սիրում ես վատություն անել, անարդար ու չար լինել. հիշիր, որ այն բումերանգի ուժ ունի…Դու ընդամենը մի օր քո նետած «բումերանգի» թիրախը կդառնաս…
Եթե դու մոռանում ես քո հանդեպ կատարած լավություններն ու հոգատար, ուշադիր վերաբերմունքը, ուրեմն դու ընդամենը երախտամոռ ես, անզգամ ու կիսաֆաբրիկատ…
Եթե դու մտնում ես քաղաքականություն, դառնում «քաղաքական գործիչ», բայց չգիտես թե ինչ բան է քաղաքականությունը, ապա շատ արագ պետք է կրթվես, ինքնադաստիարակվես…Եթե ոչ, ապա շատ արագ կնետվես ճանապարհի եզրը՝ Երևանյան լճի մոտ, Լենինգրադյան փողոց…Կամ որևէ մոթել՝ ստաժիրովկայի…
Եթե քեզ թվում է, որ դու շատ խելացի ես և դիմացինիդ խաբում ես, «ֆռցնում», ապա շատ հաճախ ուղղակի սխալվում ես, որովհետև դիմացիններդ զգում են, որ դու ընդամենը «մելկի շուստրիկ» ես…
Եթե…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել