www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի մարդ իրեն շատ պարտական էր զգում Աստծուն, քանզի երջանիկ փրկություն էր ստացել իր կյանքին սպառնացող վտանգից: Նա հարցրեց իր ընկերոջից, թե ինչ անի, որ ըստ արժանվույն շնորհակալ լինի Աստծուն: Ի պատասխան, վերջինս պատմեց հետևյալ պատմությունը:
Մի տղամարդ իր ամբողջ սրտով սիրում էր մի կնոջ և ուզում էր ամուսնանալ նրա հետ: Սակայն կինն այդ առիթով ուրիշ պլաններ ուներ: Եվ ահա, մի անգամ նրանք միասին քայլում էին փողոցով, և խաչմերուկում կինը հազիվ փրկվեց, որ մեքենայի տակ չընկնի: Նա կենդանի մնաց միայն այն պատճառով, որ տղամարդը չկորցնելով իրեն, նրան հետ քաշեց: Այդ դեպքից հետո կինը շրջվեց և ասաց՝ "Այ հիմա ես կամուսնանամ քեզ հետ":
— Ի՞նչ ես կարծում, ի՞նչպես իրեն այդ պահին զգաց այդ տղամարդը, — հարցրեց նա:
Ի պատասխան, մարդը միայն ծամածռվեց:
— Տեսնում ես, — ասաց ընկերը, — միգուցե հիմա Դու Աստծու մոտ նույն զգացմունքն ես առաջացնում:
Մայքլ Պարկես «Եվա»