Ամերիկացի քաղաքագետ ու սոցիոլոգ Ջեք Գոլդսթոնը «Հեղափոխությունների հակիրճ նկարագրությունում» գրում է բարդ խնդիրները պարզ մեթոդներով լուծելու հնարավորության վերաբերյալ թյուր կարծիք ձևավորվելու մասին: Կոպիտ ասած՝ երբ ասում ես՝ «աղքատությունը լուծելու համար պետք ա սաղին գյուլես»: Մեր դեպքում դուք ականատես եք դրան անընդհատ, բայց էս 2 օրը՝ հատկապես: Երբ մարդիկ սկսում են բղավել՝ «Ծռերը, որ 30 ոստիկան սպանեին, սենց չէր լինի», կամ «10 հազարով չծախվեիք, սենց չէր լինի» և այլն, դա նշանակում է, որ իրանք Ղարաբաղի բարդագույն խնդրի լուծումը տենում են ինչ-որ պարզ բանի մեջ, ինչպիսին կոնկրետ էս դեպքում իրանց համար, հավանաբար, Սերժի ու ՀՀԿ-ի հեռացումն է: Հավատալով նույն Գոլդսթոունին՝ նման պրիմիտիվիզացիան ու պարզ լուծումների ակնկալիքը հեղափոխական իրավիճակի 5 նախանշաններից է: Ու կրկին ըստ Գոլդսթոունի՝ բացատրել նման մտածելակերպի անտրամաբանական լինելը լրիվ անիմաստ է. մեկ ա, չեն հավատա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: