Սահմանին երեկ տեղի ունեցածը ոչ թե անսպասելի է, այլ ավելի շուտ ունի ռազմական ու քաղաքական հիմնավոր պատճառներ։ Ադրբեջանը, առհասարակ, ամռանը ինտենսիվորեն մտնում է «դաշտանային ցիկլ»՝ սկսելով ռմբակոծել հայկական դիրքերը, ընդ որում՝ ոչ միայն Արցախում, այլ Տավուշում. սրա համար պատճառներ ունի։ Բերքահավաքի, օրերի տաքացման ու բնակլիմայական պայմանների բարենպաստ պայմաններում նրանց համար հարձակվելը հեշտ է։ Իսկ քաղաքական առումով այդ երկիրը մանավանդ վերջին օրերին, ամիսներին ապտակներ է ուտում մեկը մյուսի հետևից։ Նախ՝ Մինսկի խումբն է Ադրբեջանին հորդորում չխախտել հրադադարը, այնուհետև գործ է սկսում եվրոպացի այն պաշտոնյաների հանդեպ, ովքեր գործարքների են գնացել Ադրբեջանի հետ։ Միջազգային բարդ իրավիճակում հայտնվելով՝ նրանք պետք է անեն այն, ինչ սովորաբար արել են։ Բանակցությունները մտել են փակուղի, Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել անցյալ տարի ապրիլին, հաջողության չի հասել, ի վերջո այս ամենի համար նա պիտի հատուցի, որովհետև այլ կերպ հնարավոր չէ շարունակել։ Հայկական կողմը պետք է ոչ միայն ադեկվատ պատասխան տա հակառակորդին, այլև արդեն քաղաքական դաշտում ի վերջո հստակ պատասխան տա։ Մենք կա՛մ գնում ենք պատերազմի ու ի վերջո լուծում այս հարցը վերջնականապես, կա՛մ էլ Ադրբեջանին պարտադրում ենք նստել բանակցությունների սեղանին ու բանական փոխզիջումներով ի վերջո կարգավորում այս հարցը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: