Panarmenian.net-ը գրում է.
Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը բավական հաջող է հանդես գալիս շախմատի Ամերիկայի առաջնությունում, որտեղ մեդալներից բացի վիճարկում է նաև աշխարհի գավաթի խաղարկության 4 ուղեգիր:
Արդեն կայացած 8 տուրից հետո 16-ամյա գրոսմայստերը վաստակել է 6.5 միավոր և կիսում է 2-8-րդ տեղերը: Վերջին պարտիայում Սամուել Սևյանն արդեն 27-րդ քայլին ստիպել է մրցակցին կանգնեցնել ժամացույցը, գրում է A1plus.am-ը:

Մրցաշարին մասնակցող մեր մյուս հայրենակիցը՝ Բրազիլիան ներկայացնող Գրիգոր Սևակ Մխիթարյանը, նույնպես հաղթանակով է ավարտել 8-րդ տուրի հանդիպումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել