Ճիշտն ասած՝ Րաֆֆու մեջ շատ բան կա, որ նյարդերիս վրա ազդում ա։ Ես էլ էս ընթացքում հաճախ մտածում էի՝ գուցե ավելի լավ ա Սերժը մնա նախագահ, քան Րաֆֆին լինի։ Բայց երեկ հանրահավաքին մի նախադասություն ասեց, որով սիրտս մտավ, մասնավորապես Հիսուսի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու առաջարկն էր։ Ես հումոր շատ եմ սիրում ու չեմ կարողանում անտարբեր մնալ հումորի աղբյուր հանդիսացող օբյեկտների հանդեպ։ Մտածեցի՝ միևնույնն ա, ընդիդիմությունը կարծես թե խոստովանում ա, որ առաջիկա հինգ տարում իշխանափոխություն չի լինելու, ու համակերպվել ա էդ մտքի հետ, այսինքն՝ միևնույնն ա, ոչինչ չի փոխվում, գոնե հումոր լինի։ Եթե համեմատելու լինեմ, մեր անցած հինգ տարվա պայքարը բացարձակապես առանց հոմոր ա եղել՝ լրջի ու պաթոսի մեջ, ու փաստորեն եթե ինչ֊-որ բանի էլ հասել ենք, հաստատ շատ բանի չենք հասել։ Գուցե ժամանակն ա անլրջանալո՞ւ։ Ես շատ լուրջ հարց եմ բարձրացնում, որովհետև իսկապես լուրջ բան անելու համար որոշ անլրջություն ա պետք ունենալ և պետք ա չվախենալ դրանից։ Եվ հակառակը, տենց անլուրջ բաներ անելու ու ասելու համար, ոնց որ Րաֆֆին ա անում ու ասում, լրջություն ա պետք։ Երեկ ես տեսա, հանկարծակի բռնեցի էդ լրջությունը (որ ինձ թվում էր՝ իսպառ բացակայում ա) էդ մի հատիկ նախադասության մեջ, որ առաջին հերթին ժպիտ ա կորզում, բայց հաջորդ պահին մտածում ես՝ իսկ ինչո՞ւ ոչ, ո՞վ ա ասել, թե Հիսուսի հիշատակը չի կարելի հարգել մեկ րոպե լռությամբ։ Ես Րաֆֆու մեջ կարծրատիպերը կոտրելու ունակություն եմ տեսնում ու անկանխատեսելիություն, որ էս պահին քաղաքական պայքարի մեջ ավելի հուսալի ա թվում, քան կշռադատված մարտավարությունը, որը կանխատեսելի ա ամեն դեպքում ու նաև՝ իշխանության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել