Ժողովուրդ, շնորհակալական հացադուլ չկա՞: Գնանք Փրանսիայի դեսպանատան դեմը շաբաթներով նստենք և այդ կերպ մեր երախտիքի խոսքը հայտնենք, որ Փրանսիան այդքան տհաս ու տտիպ դուրս չեկավ ,որ ասի `չէ,բա գիտե՞ք` մածունը սև ա: Մենակ ջրով կգոյատևենք, համ էլ ձեռի հետ կնիհարենք, էլի... Անգամ լավ միտք ունեմ. թուրքերն իրենց տգիտությունն են արտահայտում Թուրքիայում ֆրանսիական մեքենաներ կոտրելով, իսկ մենք կարող ենք, ասենք, փողոցում պեժո կամ ռենո մակնիշի մեքենա տեսնելուց թափով տակն ընկնենք` իբրև զոհաբերության մի վեհ նշան,հը՞: Չեմ ասում` չէին կարա չընդունեին,ու որ վատ բան ա եղել, բայց հասկացեք,որ պարտավոր էին...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ofeli.minasyan/posts/3191975324641
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել