Վերջին տարիներին գյուղատնտեսական ոլորտում արձանագրվում է աճի դրական միտում: Պետությունն իր հերթին փորձում է առավելագույնս աջակցել գյուղացուն տարբեր գործընթացների միջոցով: Դրանցից մեկը վերաբերում է եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով առաջացած վնասին:
Օրեր առաջ հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքով ամենից շատ տուժած են ճանաչվել Արմավիրի մարզի մի շարք համայնքների գյուղատնտեսությունները:
Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում հանձնարարվեց եռօրյա ժամկետում ուսումնասիրել և ամփոփել կարկուտի հետևանքով պատճառված վնասները: Դա իրականացնելուց հետո գործադիր մարմնին է ներկայացվելու խնդրին լուծում տալու համապատասխան առաջարկություն և տեղեկանք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1722256084740604&id=100008686862291
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել