ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄՈՒՄ 65 ՏԱՐԵԿԱՆ ԵՒ ԱՎԵԼԻ ՏԱՐԵՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ, 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԶՄԵԼՈՎ 7,5%, ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է, ՈՐ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՅԴ ՑՈՒՑԱՆԻՇԸ ԿՀԱՍՆԻ 10,2%-Ի, ԻՍԿ 2075 ԹՎԱԿԱՆԻՆ` 27,7%-Ի:
Երիտասարդ բնակչությամբ համաշխարհային ընկերությունների համար հետաքրքրություն ներկայացնող Թուրքիան 2023 թվականին ծերացած բնակչություն ունեցող երկրների շարքին կարող է դասվել: Թուրքիայի Վիճակագրական վարչությունը հայտարարեց, որ 2012 թվականին 65 տարեկան և ավելի տարեց բնակչության մասնաբաժինը բնակչության ընդհանուր թվում 2012 թվականին կազմել է 7,5%: Բնակչության արտարկման (կանխատեսումների) համաձայն՝ ենթադրվում է, որ այս ցուցանիշը 2023 թվականին կկազմի 10,2%, 2050 թվականին` 20,8%, իսկ 2075 թվականին` 27,7%:
Ըստ Թուրքիայի Վիճակագրական վարչության՝ 2023 թվականին տարեց բնակչության մասնաբաժինը, կհասնի 10,2%-ի, դրանով կանխատեսվում է, որ Թուրքիան կդասվի ծերացած բնակչություն ունեցող երկրների շարքին: Բնակչության ընդհանուր կազմում տարեց բնակչության մասնաբաժնի 10%-ոց սահմանագծի անցումը գնահատվում է որպես բնակչության ծերացման ինդիկատոր: Թուրքիայում տարեց բնակչությունը մյուս տարիքային խմբերի բնակչության համեմատ ավելի արագ աճ է գրանցում:
Երիտասարդների մասնաբաժինը նվազում է
Կատարված գնահատման մեջ ընդգծվում է, որ համաշխարհային ծերացման գործընթաց կոչվող «ժողովրդագրական վերափոխման» պրոցեսում գտնվող Թուրքիան, չնայած ծերացող բնակչություն ունեցող երկրների համեմատ հարաբերական առումով բնակչության երիտասարդ կառուցվածք ունի, սակայն անկասկած տարեցների թվաքանակը մեծ է:
Ընդգծվում է, որ այս վերափոխման գործընթացում բնակչության կազմում տարիքային խմբերի մասնաբաժնի համամասնությունը փոխվել է, մահացիության և պտղաբերության նվազման հետ մեկտեղ մեծացել է կյանքի սպասվող միջին տևողությունը, բնակչության կազմում մանուկ և երիտասարդ բնակչության մասնաբաժինը նվազելով` ընդհանուր բնակչության կազմում մեծացել է տարեցների մասնաբաժինը:
Ընդգծվում է, որ այս վերափոխման գործընթացում բնակչության կազմում տարիքային խմբերի մասնաբաժնի համամասնությունը փոխվել է, մահացիության և պտղաբերության նվազման հետ մեկտեղ մեծացել է կյանքի սպասվող միջին տևողությունը, բնակչության կազմում մանուկ և երիտասարդ բնակչության մասնաբաժինը նվազելով` ընդհանուր բնակչության կազմում մեծացել է տարեցների մասնաբաժինը:
Վիճակագրության համաձայն՝ 65 տարեկան և ավելի տարեցների կազմում կանանց 52,4%-ի ամուսինները, իսկ տղամարդկանց 13,7%-ի կանայք մահացած են: Տարեց բնակչության եկամտի ամենակարևոր աղբյուրն են կազմում կենսաթոշակը և այրիության և որբության նպաստները (dul-yetim aylık-թուրք.): 2011 թվականին թոշակներից և նպաստներից օգտվող տղամարդկանց մասնաբաժինը 67,4% էր, իսկ կանանց մասնաբաժինը` 28,5%:
Աղքատության համապետական ցուցանիշը, Թուրքիայում կազմելով 22,6%, տարեց բնակչության մոտ այդ ցուցանիշը կազմել է 17%: Թուրքիայի Վիճակագրական վարչության համաձայն՝ 18 տարեկան և ավելի տարեց բնակչության 61%-ն է իրեն երջանիկ համարում: Իսկ ահա 65 տարեկան և ավելի տարեց բնակչության կազմում իրենց երջանիկ են համարում տղամարդկանց 64,2%-ը, իսկ կանանց՝ 57,3%-ը:
Ամենատարեց բնակչությունն ունեցող շրջանը Էգեյան շրջանն է:
Անցյալ տարի 65 տարեկան և ավելի տարեց բնակչության մասնաբաժնի ամենաբարձր ցուցանիշն ուներ Էգեյան շրջանը` 16,5%: Տարեց բնակչության մեծ մասնաբաժին ունեցող շրջանների շարքում են նաև Ստամբուլը` 14%, Ակդենիզի (Միջերկրածովյան) շրջանը`11,7% և Արևելյան Մարմարան` 9,9%: Իսկ ահա տարեց բնակչության ամենացածր մասնաբաժինն ունի Հյուսիս-արևելյան Անատոլիա շրջանը, որտեղ այդ ցուցանիշը կազմում է 2,6%:
Թուրքիայի բնակչության տարիքային կազմի կանխատեսում(%)
Տարիքային
խմբեր
Տարեթիվ
|
0-14
|
15-64
|
65+
|
2013թ.
|
24,5
|
67,8
|
7,7
|
2023թ.
|
21,2
|
68,6
|
10,2
|
2050թ.
|
15,7
|
63,4
|
20,8
|
2075թ.
|
14,6
|
57,7
|
27,7
|
Թուրքիայի բնակչության տարիքային կազմի դինամիկան ըստ տարիների
Նյութի աղբյուր՝ http://husikghulyan.blogspot.com/2013/03/blog-post_24.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել