Արդեն մի քանի անգամ խոսել ենք, որ «ԵԼՔ» դաշինքի առաջնորդներից Էդմոն Մարուքյանը հարցազրույցներից մեկում կարծիք էր արտահայտել, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններում կարող էին լինել հանցագործություն պարունակող դետալներ։ Այլ կերպ ասած՝ հանցակազմ։ Հիմա արդեն մի քանի օր է, ինչ համացանցը և մամուլը ակտիվ քննարկում են այս դիրքորոշումը։ Ոմանք առիթը բաց չեն թողնում քլնգելու ու հողին հավասարեցնելու Մարուքյանին՝ «իշխանություններին ծախվելու ու ռեժիմին ծառայելու համար»։ Մյուս կողմից՝ քիչ չեն այն մարդիկ, ովքեր ոչ միայն ողջունում են Մարուքյանի դիրքորոշումը, այլև պաշտպանում են այն։ Մանավանդ որ ասածների մեջ էլ այդպես առանձնահատուկ ոչինչ չկա, որովհետև ասել է այն, ինչ ներկա պահին քննվում է։ Կարող է լինել հանցակազմ՝ դեռ չի նշանակում, որ ըստ Մարուքյանի՝ հանցակազմն անխուսափելի է։ Տեսնենք՝ ինչ կստացվի արդյունքում, սակայն կրկնում ենք՝ սա առիթ չէ, որ Մարուքյանը կաշկանդվի իր ասածից։ Տպավորություն է, որ պատգամավորը սկսել է պաշտպանվել մի դիրքորոշումից, որը տեղավորվում է առողջ տրամաբանության մեջ։ Թե ինչու, հարցնենք պարոն Մարուքյանին։ Որ ասել է մի բան, որն, ըստ էության, ճշմարտությո՞ւն է... Նա պիտի լինի համարձակ։ Սա մեր կարծիքն է։ Նրա տրամադրության ու քաղաքական ասելիքի վրա չպետք է ազդի Ֆեսյբուքի, մամուլի կամ այլ սոցիալական տիրույթների՝ իր մասին արված գրառումները, որովհետև, ի տարբերություն մնացածների, նա ոչ միայն ունի ստատուս, այլ ներկայացնում է ԱԺ-ում քաղաքական թիմի, որի անդամներն, ի դեպ, լավ կանեն՝ նույնպես դիրքորոշում արտահայտեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: