PanARMENIAN.Net-ը գրում է.
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցների ընդլայնմանը: Նոր պատժամիջոցները ներկայացվել են որպես Իրանի դեմ պատժամիջոցների օրինագծի ուղղում: Ընդ որում փաստաթղթում կա դրույթ, որը թույլ չի տա նախագահ Դոնալդ Թրամփին մեղմել կամ չեղարկել պատժամիջոցներն առանց Կոնգրեսի հավանության:
Առաջարկված պատժամիջոցները ենթադրում են ռուսական բանկերի շուկայական ֆինանսավորման առավելագույն ժամեկտի կրճատում մինչև 14 օր, իսկ նավթագազային ոլորտի ընկերություններինը՝ մինչև 30 օր: Բացի այդ, ուղղումների ընդունումից 180 օր անց ԱՄՆ ֆինանսների նախարարի ղեկավարը պետք է Կոնգրես ներկայացնի զեկույց ՌԴ ինքնիշխան պարտքի վրա պատժամիջոցների տարածման հնարավոր հետևանքների մասին:
Այժմ օրինագիծը կներկայացվի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը, և, հաստատվելու դեպքում, կուղարկվի նախագահի ստորագրման, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ, հանրապետական Բոբ Քոքերը հայտարարել էր, որ օրենսդիրները մտադիր են զրկել Սպիտակ տանը գործող պատժամիջոցները միանձնյա չեղարկելու իրավունքից: «Կարծում եմ, մենք դա արեցքին: Այժմ լրամշակում ենք տեքստը, սակայն համաձայնության եկել ենք», -ասել է նա: Ըստ նրա, նոր միջոցները կներառեն նաև ՌԴ դեմ գործող պատժամիջոցների չեղարկման հարցի պարտադիր քննարկումը: