Araratnews.am-ը գրում է.

Լոնդոնի արևմտյան հատվածում 27-հարկանի բնակելի շենքի հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ. հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով մայրաքաղաքի ոստիկանությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. վիրավորների թիվն ավելի քան 50 է: Հրդեհի պատճառը ճշտվում է:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Լոնդոնում 27-հարկանի բնակելի շենք է այրվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել