Ուշադիր էի, թե ինչ կատարվեց: Վարչապետը ջղային տոնով խոսեց տաքսիստների մասին, թե բա՝ թանկ են վերցնում, վատ են հագնում, սիգարետն էլ բերաններին ա:
Հանձնարարեց, որ տեղում գիծ բացեն՝ «Երևան-օդանավակայան»: Մի քանի օր հետո շատ արագ (իսկ մեր երկրում ոչ մի հարց էդքան արագ չի լուծվում) գիծը բացվում ա:
Ասածս ի՞նչ ա: Վարչապետն էլ, կապի նախարարն էլ բիզնեսից հասկացող մարդիկ են, ու վատ բիզնես չի Երևանից-օդանավակայան ավտոբուսային գիծ ունենալը:
Հարց ա առաջանում՝ էսքան աղմուկը բարձրացավ, որ էդ գիծը բացվի՞: Իհարկե, շատ լավ բան ա, որ էդ գիծը բացվում ա: Բայց առանց մրցույթի, առանց սեփականատիրոջ:
Գլխավոր հարցը: Պարոնայք կառավարություն, Ո՞ՒՄ է պատկանելու Երևան-օդանավակայան երթուղու սպասարկման «գիծը»: Այդ երբ մրցույթ եղավ, որ ոչ մեկ ոչինչ չիմացավ, ու այդ երբ եղավ մրցույթի հաղթողը:
Թե ստեղից բիզնեսն էր պետք, դա այլ հարց ա: