Վայ-վայ-վայ... одинокая баргавачка вышла на тропу войны....
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է.
«Մեզ համար, այո, որեւէ մանդատ ինքնանպատակ չէ: Եւ եթե հերթական անգամ փորձ արվի խեղաթյուրել ընտրողի քվեն, բնականաբար, ԲՀԿ-ն չի ընդունելու ընտրությունների արդյունքն, ու ոչ օրինական ընտրված քաղաքային իշխանությունում մենք մանդատ չենք վերցնելու: Բայց ես վստահ եմ, որ մենք կոտրելու ենք քաղաքական մենաշնորհն ու հաղթելու ենք»։
Ու միանգամից բազմաթիվ հարցեր են ծագում.
- Բա որ ինքնանպատակ չի ու պատրաստ եք հրաժարվել կեղծիքների դեպքում, ինչի՞ չհրաժարվեցիք պառլամենտականի ժամանակ (դե հա, գիտենք, որ ՀՀԿ-ից ոչ պակաս կեղծիք էլ դուք արիք):
- Բա որ տենց արդարասեր եք, ինչի՞ ինքնամաքրումով չեք զբաղվում։ Օրինակ՝ Մելքումյանի ձեռից բռնեցին սուտ խոսելու ու կոռումպացված լինելու մեջ, բա ինչի՞ ա մինչև հիմա դեպուտատ։
- Դո՞ւք եք կոտրելու քաղաքական մենաշնորհը... Եթե հիշողությունս չի դավաճանում, էդ քաղաքական մենաշնորհի հետ սերտորեն սերտաճած եք հենց դուք, ինքներդ ձե՞զ եք կոտրելու։
Ու սենց էլի... էլի նախընտրական քարոզարշավ, էլի պոպուլիստական դատարկախոսություն ու վստահ եմ, որ էլի ականատես կլինենք գործնական քայլերի բացակայության։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/262626117207651?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել