ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին այսօր իրանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է. «Ամերիկան և սիոնիստական ռեժիմը հովանավորել են ահաբեկիչներին, և ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների՝ Սաուդյան Արաբիան ևս, ցավոք, հովանավորել է ահաբեկիչներին՝ նրանցից պահանջելով գործողություններ իրականացնել Իրանում»:

Թեհրանի ահաբեկչության առաջին օրվա՝ ԻՀՊԿ հայտարարության տեքստը, փաստորեն, թարմացվեց. կասկածյալների թվում հայտնվեց նաև Իսրայելը: Առաջին օրը մեղադրում էին միայն ԱՄՆ և Սաուդիան Արաբիային, այսօր արդեն՝ նաև Իսրայելին:

Դժվար չի ենթադրել, որ երեկվա իֆթարի ժամանակ ԻԻՀ հոգևոր առաջնորդը ահաբեկչության հնարավոր մեղավորների թեմայով քննարկման ժամանակ ասած լինի. «Ամեն դեպքում Իսրայելի տարբերակը պետք չէ բացառել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել