Վարչապետը վերջերս աննախադեպ ակտիվություն է դրսևորում ու ուշագրավ հայտարարություններ է անում։ Տիգրան Սարգսյանի կողմից վերջերս արված հայտարարություններից մեկը խիստ հետաքրքրեց ինձ, որովհետև եթե վերլուծենք այն, ապա պարզ կդառնա, որ Հայոց աշխարհի պատուհաս դարձած այս անմեղ դեմքով մարդը կամ սարսափելի սուտասան է, կամ էլ Հայաստանի ամենախորամանկ դեմքերից մեկը, ում իրական ազդեցությունն ու դերակատարությունը պետության վրա լուրջ թերագնահատվում է։ Խոսքը վարչապետի հարցազրույցի մասին է, որը նա տվել էր Մեդիամաքսին՝ Ղարաբաղյան շարժման 25 ամյակի կապակցությամբ, և որի ժամանակ նա ակնարկել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանին ու Իգոր Մուրադյանին հենց նա է ծանոթացրել, ինչից հետո միայն Լևոնը մտավ Ղարաբաղ կոմիտե, իսկ հետո նաև դարձավ նախագահ։ Ասել կուզի, Լևոնին քաղաքականություն մտցնողը Տիգրան Սարգսյանն է եղել։
Հիմա եթե սա ճիշտ է, ապա ստացվում է, որ վարչապետը արդեն 25 տարի է, ինչ եթե մոխրագույն կարդինալություն էլ չէ, ապա հանրության լայն շերտի ուշադրությանը չարժանացած շատ լուրջ դերակատարություն է ունեցել Հայաստանի ներքին և արտաքին բազում հարցերի և զարգացումների վրա։ Այս տարբերակն ինքնին չի բացառվում։
Մյուս կողմից էլ, հավանականություն կա, որ վարչապետը սուտլիկություն է անում՝ այս կերպով փորձելով արժևորել իր դերը Հայաստանի պետականության կայացման հարցում, հավելյալ դիվիդենտներ քաղել ու ինչ-որ պատկառանք ձեռք բերել հանրության աչքերում։ Սա ևս բավականին հավանական տարբերակ է՝ հաշվի առնելով չդադարող ասեկոսեներն այն մասին, որ նրան շուտով պաշտոնանկ են անելու։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/286917934775311?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել