Razm.info-ն գրում է.

2017-ի մայիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 8 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են:

Մարտական

• Մայիսի 20-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող Կարեն Սարիբեկի Դանիելյանը (ծնվ. 1996թ.):

• Մայիսի 26-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը (ծնվ. 1996թ.):

Ոչ մարտական կորուստներ

• Մայիսի 8-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել Պաշտպանության բանակի զինծառայողներ  Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.),  Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և  Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.):

• Մայիսի 10-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի հետևանքով մեղադրանք է առաջադրվել նրա ծառայակցին՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին (սպանություն) մասի հատկանիշներով:

• Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանի մարմինը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

• Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենի կրակոցից մահացել է պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել