Ք.ա 19-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին Միջագետքի հյուսիսում հզորանում է Հին Ասորեստանի մայրաքաղաք Աշուրը՝ իր ազդեցությանը ենթարկելով շրջակա մի շարք տարածքներ (Զագրոսից մինչև Սիրիայի կենտրոնական շրջանները): Աշուրի արքա Շամշի-Ադադ Ա թագավորը հասել էր Հայկական լեռնաշխարհի Տուգրիշ երկիրը՝ Վանա և Ուրմիո լճերի միջնատարածքի հարավում, սակայն չէր փորձել արշավել լեռնաշխարհի այնպիսի իշխանությունների դեմ, ինչպիսիք են Սուբուր-Արմանն ու Կուտիումը:
Հյուսիսային Միջագետքի տիրակալի՝ Հայկական լեռնաշխարհ չարշավելը պատահականության արդյունք չէր:
Հայկական լեռնաշխարհը նվաճողական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով, միասնական ճակատ կազմելու և ռազմավարական առումով կարևոր հարցերը համատեղ ուժերով լուծելու համար այստեղ հզոր ռազմական դաշինք էր ձևավորվել՝ հավանաբար Սուբարտուի և Կուտիումի գլխավորությամբ: Հին աշխարհի համար բավականին անսովոր էր, որ այդ դաշինքը երկար ժամանակ գործում էր և վերածվել էր ամբողջ լեռնաշխարհն ու հարևան երկրները օտարի ոտնձգություններից պաշտպանող ամուր կառույցի:
ՏԵՂԵԿԱՆՔ: Հատկանշական է, որ, դաշինքում դերերը բաժանված էին խիստ որոշակի սկզբունքներով: Ընդ որում, հայկական և ազգակից հնդեվրոպական պետական կազմավորումների միջև դաշնակցային պարտականությունների բաշխման ժամանակ առանձին դժվարություններ չեն ծագում: Հետևաբար, դաշինքը ոչ թե պատահականորեն է ձևավորվել և ժամանակավոր բնույթ է ունեցել, այլ երկար ժամանակ գործող ռազմաիրավական համակարգ է եղել: Նրանում առանձին շտկումներ են կատարվել միայն <> հարևան պետության հզորացման և նրա ուղղությունից սպառնացող վտանգի դիմակայելու հարցերի ծագման դեպքում:
Շամշ-Ադադ Ա-ի մահվանից հետո Աշուրի տերությունը անկում է ապրում, իսկ Միջագետքում գերիշխանության է հասնում հին բաբելոնյան թագավորության ամենահայտնի արքա Համմուրապին (Ք.ա. 1792-1750թթ.), որը, ընդարձակելով տերության սահմանները, իր իշխանության ներքո է միավորում ողջ Միջագետքը: Նրա արշավանքների մասին պատմող արձանագրություններում ակնարկներ կան նաև վերոհիշյալ ռազմական դաշինքի զինված ուժերի գործողությունների մասին:
Համմուրապիի մասին մեզ հասած սկզբնաղբյուրներում Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումների մասին հիշատակումները բազմաթիվ են:
Հատկանշական է, որ դրանց մեջ մեծ թիվ են կազմում նաև ռազմական գործողությունների մասին հիշատակումները: Մասնավորապես, նրա իշխանության 30-րդ տարում Էլամի դեմ արշավանքի ընթացքում, որպես վերջինիս դաշնակիցներ, Համմուրապիի դեմ պատերազմել են Հայոց աշխարհի Սուբարտու (Սուբուր-Արմանի (հետաքրքիր է, որ Էլամից գտնված արձանագրությունում հիշատակվում է «սուբուրեացիների ջրանցքը», ինչը կարող է կապվել Համմուրապիի իշխանության 30-րդ տարում հիշատակվող Էլամի դաշնակից Արման (Սուբարտուի) տարածքի հետ)) և Կուտիում երկրամասերի զորքերը, ինչը վկայում է հայաստանյան երկու պետությունների ունեցած միջազգային դերակատարման մասին:
Հակամարտությունը շատ արագորեն լարված ու անզիջում բնույթ է ստանում՝ ընդգրկելով տարածաշրջանում շատ թե քիչ կարևոր դերակատարում ունեցող բոլոր ուժերին: Բաբելոնի դեմ գործող լեռնցիների դաշինքի հզորության վկայությունն է տարածաշրջանային գերտերության դեմ պայքարում դաշինքի զորքերի շուրջ մեկ տասնամյակ արժանի դիմադրություն ցույց տալը: Մասնավորապես, դաշինքի գլխավոր երկրները հիշատակվում են նաև Համմուրապիի գահակալության 32-րդ, 33-րդ և 37-րդ տարիների իրադարձությունների կապակցությամբ:
39-րդ տարում, որպես արշավանքների ամփոփում, նշվում է, որ Համմուրապին հաղթել է իր բոլոր թշնամիներին մինչև Սուբարտու երկիրը (սուբարեցիները հիշատակվում են այդ ժամանակաշրջանի բազմաթիվ այլ նամակներում ու փաստաթղթերում), այսիքն՝ Արմանը մնացել է աննվաճ:
Արման երկրի հզորության մասին է վկայում այն փաստը, որ Համմուրապին շարունակ հորդորում էր Եփրատի միջին հոսանքում գտնվող Մարի արքա Զիմրիլիմին գնալ Արման և նրա արքաներին գրավել իրենց կողմը, ինչը, սակայն, հնարավոր չի լինում: Հայկական պետական կազմավորումները լիովին անկախ ռազմական քաղաքականություն էին վարում:
Հետաքրքիր է, որ ավելի ուշ Զիմրիլիմը Համմուրապիին գրած նամակում դժգոհում է, որ դեպի հյուսիս արշավելու համար նա իրեն օգնության է ուղարկում ընդամենը երեք հազարանոց զորք:
Հայոց ռազմարվեստի ակունքների բացահայտման համար կարևոր դիտարկում է օգնական զորքի «ընդամենը» երեք հազարանոց լինելու մասին տեղեկությունը: Հայտնի է, որ Ք.ա. 2-րդ հազարամյակի առաջին կեսին այս քանակի զորքերն այնքան մեծաթիվ էին համարվում, որ կարող էին ինքնուրույն արշավանքներ իրականացնել: Հետևաբար, եթե այս արշավանքում այդ հսկայական ուժն ընդամենը օժանդակ զորամասի դեր էր կատարել, ապա պետք է կարծել, որ որքան էլ փոքր եղած լինեն գլխավոր ուժերը, դրանք իրենց ժամանակի համար բավականին մեծ էին:
Ակնհայտ է, որ մեծաթիվ հակառակորդին դիմակայելու համար դաշինքը ևս մեծաթիվ մարտունակ ուժեր ուներ:
Ք.ա. 18-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի Հայկազունների գլխավորած պետական կազմավորումներն այնպիսի հզոր ուժ էին, որ ի վիճակի էին տարածաշրջանային գերտերության դեմ պայքար վարելու երրորդ երկրի տարածքում: Պատերազմի այս փուլի գլխավոր արդյունքը Բաբելոնի առաջխաղացման կանխումն էր և հակամարտության տեղափոխումը Իրանական բարձրավանդակի արևմուտք, որով բացառվում էր Հայկական լեռնաշխարհի բնակավայրերի ավերումը:
Ք.ա. 27-րդ դարում ռազմարվեստում կիրառվում է ռազմավարական նախադաշտի գաղափարը, որը բացառիկ երևույթ է ոչ միայն Հին աշխարհում, այլև միջին դարերում:
Պատահական չէ, որ արդեն իսկ այդ դարի երկրորդ կեսին Հայկական լեռնաշխարհից երեք ուղղություններով տեղի են ունենում արշավանքներ (քասեցիները՝ Բաբելոն, հիքսոսները՝ Եգիպտոս, արիացիները՝ Հնդկաստան), որոնք բոլորն էլ պսակվում են ռազմական բացառիկ հաջողություններով, ինչում կարևոր դեր են խաղում Հայկական լեռնաշխարհում մետաղագործության զարգացումն ու ձիերին լծված մարտակառքերի կիրառումը:
Հայկական լեռնաշխարհը նվաճողական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով, միասնական ճակատ կազմելու և ռազմավարական առումով կարևոր հարցերը համատեղ ուժերով լուծելու համար այստեղ հզոր ռազմական դաշինք էր ձևավորվել՝ հավանաբար Սուբարտուի և Կուտիումի գլխավորությամբ: Հին աշխարհի համար բավականին անսովոր էր, որ այդ դաշինքը երկար ժամանակ գործում էր և վերածվել էր ամբողջ լեռնաշխարհն ու հարևան երկրները օտարի ոտնձգություններից պաշտպանող ամուր կառույցի:
ՏԵՂԵԿԱՆՔ: Հատկանշական է, որ, դաշինքում դերերը բաժանված էին խիստ որոշակի սկզբունքներով: Ընդ որում, հայկական և ազգակից հնդեվրոպական պետական կազմավորումների միջև դաշնակցային պարտականությունների բաշխման ժամանակ առանձին դժվարություններ չեն ծագում: Հետևաբար, դաշինքը ոչ թե պատահականորեն է ձևավորվել և ժամանակավոր բնույթ է ունեցել, այլ երկար ժամանակ գործող ռազմաիրավական համակարգ է եղել: Նրանում առանձին շտկումներ են կատարվել միայն <
Շամշ-Ադադ Ա-ի մահվանից հետո Աշուրի տերությունը անկում է ապրում, իսկ Միջագետքում գերիշխանության է հասնում հին բաբելոնյան թագավորության ամենահայտնի արքա Համմուրապին (Ք.ա. 1792-1750թթ.), որը, ընդարձակելով տերության սահմանները, իր իշխանության ներքո է միավորում ողջ Միջագետքը: Նրա արշավանքների մասին պատմող արձանագրություններում ակնարկներ կան նաև վերոհիշյալ ռազմական դաշինքի զինված ուժերի գործողությունների մասին:
Համմուրապիի մասին մեզ հասած սկզբնաղբյուրներում Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումների մասին հիշատակումները բազմաթիվ են:
Հատկանշական է, որ դրանց մեջ մեծ թիվ են կազմում նաև ռազմական գործողությունների մասին հիշատակումները: Մասնավորապես, նրա իշխանության 30-րդ տարում Էլամի դեմ արշավանքի ընթացքում, որպես վերջինիս դաշնակիցներ, Համմուրապիի դեմ պատերազմել են Հայոց աշխարհի Սուբարտու (Սուբուր-Արմանի (հետաքրքիր է, որ Էլամից գտնված արձանագրությունում հիշատակվում է «սուբուրեացիների ջրանցքը», ինչը կարող է կապվել Համմուրապիի իշխանության 30-րդ տարում հիշատակվող Էլամի դաշնակից Արման (Սուբարտուի) տարածքի հետ)) և Կուտիում երկրամասերի զորքերը, ինչը վկայում է հայաստանյան երկու պետությունների ունեցած միջազգային դերակատարման մասին:
Հակամարտությունը շատ արագորեն լարված ու անզիջում բնույթ է ստանում՝ ընդգրկելով տարածաշրջանում շատ թե քիչ կարևոր դերակատարում ունեցող բոլոր ուժերին: Բաբելոնի դեմ գործող լեռնցիների դաշինքի հզորության վկայությունն է տարածաշրջանային գերտերության դեմ պայքարում դաշինքի զորքերի շուրջ մեկ տասնամյակ արժանի դիմադրություն ցույց տալը: Մասնավորապես, դաշինքի գլխավոր երկրները հիշատակվում են նաև Համմուրապիի գահակալության 32-րդ, 33-րդ և 37-րդ տարիների իրադարձությունների կապակցությամբ:
39-րդ տարում, որպես արշավանքների ամփոփում, նշվում է, որ Համմուրապին հաղթել է իր բոլոր թշնամիներին մինչև Սուբարտու երկիրը (սուբարեցիները հիշատակվում են այդ ժամանակաշրջանի բազմաթիվ այլ նամակներում ու փաստաթղթերում), այսիքն՝ Արմանը մնացել է աննվաճ:
Արման երկրի հզորության մասին է վկայում այն փաստը, որ Համմուրապին շարունակ հորդորում էր Եփրատի միջին հոսանքում գտնվող Մարի արքա Զիմրիլիմին գնալ Արման և նրա արքաներին գրավել իրենց կողմը, ինչը, սակայն, հնարավոր չի լինում: Հայկական պետական կազմավորումները լիովին անկախ ռազմական քաղաքականություն էին վարում:
Հետաքրքիր է, որ ավելի ուշ Զիմրիլիմը Համմուրապիին գրած նամակում դժգոհում է, որ դեպի հյուսիս արշավելու համար նա իրեն օգնության է ուղարկում ընդամենը երեք հազարանոց զորք:
Հայոց ռազմարվեստի ակունքների բացահայտման համար կարևոր դիտարկում է օգնական զորքի «ընդամենը» երեք հազարանոց լինելու մասին տեղեկությունը: Հայտնի է, որ Ք.ա. 2-րդ հազարամյակի առաջին կեսին այս քանակի զորքերն այնքան մեծաթիվ էին համարվում, որ կարող էին ինքնուրույն արշավանքներ իրականացնել: Հետևաբար, եթե այս արշավանքում այդ հսկայական ուժն ընդամենը օժանդակ զորամասի դեր էր կատարել, ապա պետք է կարծել, որ որքան էլ փոքր եղած լինեն գլխավոր ուժերը, դրանք իրենց ժամանակի համար բավականին մեծ էին:
Ակնհայտ է, որ մեծաթիվ հակառակորդին դիմակայելու համար դաշինքը ևս մեծաթիվ մարտունակ ուժեր ուներ:
Ք.ա. 18-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի Հայկազունների գլխավորած պետական կազմավորումներն այնպիսի հզոր ուժ էին, որ ի վիճակի էին տարածաշրջանային գերտերության դեմ պայքար վարելու երրորդ երկրի տարածքում: Պատերազմի այս փուլի գլխավոր արդյունքը Բաբելոնի առաջխաղացման կանխումն էր և հակամարտության տեղափոխումը Իրանական բարձրավանդակի արևմուտք, որով բացառվում էր Հայկական լեռնաշխարհի բնակավայրերի ավերումը:
Ք.ա. 27-րդ դարում ռազմարվեստում կիրառվում է ռազմավարական նախադաշտի գաղափարը, որը բացառիկ երևույթ է ոչ միայն Հին աշխարհում, այլև միջին դարերում:
Պատահական չէ, որ արդեն իսկ այդ դարի երկրորդ կեսին Հայկական լեռնաշխարհից երեք ուղղություններով տեղի են ունենում արշավանքներ (քասեցիները՝ Բաբելոն, հիքսոսները՝ Եգիպտոս, արիացիները՝ Հնդկաստան), որոնք բոլորն էլ պսակվում են ռազմական բացառիկ հաջողություններով, ինչում կարևոր դեր են խաղում Հայկական լեռնաշխարհում մետաղագործության զարգացումն ու ձիերին լծված մարտակառքերի կիրառումը:
Նյութի աղբյուր՝ http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/03/blog-post_29.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել