2017-ին, հաշվի առնելով ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները, կարելի է փաստել, որ 2017 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 8.8 տոկոսով: Դրամական գնահատմամբ՝ դրական տարբերությունը կազմել է 31.1 մլրդ դրամ:
Ընդհանուր առմամբ՝ այս տարի պետական բյուջե մուտքագրվել է 363.1 մլրդ դրամ: Հատկանշական է, որ դրական ցուցանիշի ձևավորմանը նպաստել է ոչ թե հարկային դրույքաչափերի բարձրացումը, այլ սահմանված հարկատեսակների դիմաց գանձվող գումարների չափը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել