Panarmenian.net-ը գրում է.
 «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանում սերիալի պատմության մեջ ամենաերկար սերիան կլինի, չնայած, որ եթերաշրջանն ընդամենը 7 էպիզոդ կունենա: Այդ մասին հայտարարել են նախագծի ներկայացուցիչներ Դեն Վայսն ու Դևիդ Բենիոֆը: Նրանք նշել են, որ եզրափակիչ սերիան կտևի գրեթե 1.5 ժամ, գրում է AceShowbiz-ը:

«Նոր եթերաշրջանում ավելի քան 60 րոպե տևողությամբ 2 էպիզոդ կլինի»,-նշել է Վայսը:

HBO ստուդիայում այդ տեղեկատվությունը չեն հաստատել, սակայն հայտնի է դարձել , որ վերջին՝ 7-րդ սերիան կտևի 81 րոպե: 6-րդ սերիայի տևողությունը կլինի 71 րոպե:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 6-րդ եթերաշրջանում. «Ձմռան քամիները» սերիան տևել է 69 րոպե:

Յուրաքանչյուր սերիայի տևողությունը միջինը կլինի 1 ժամից ավելի: Ընդհանուր առմամբ բոլոր 7 սերիաների տևողությունը կկազմի 7 ժամ 20 րոպե: Դա 9-ժամյա ստանդարտից քիչ է, սակայն ավելին է, քան եթե բոլոր սերիաները ունենային «ստանդարտ» 50-60 րոպե տևողություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել